«Հրապարակը» գրում է. «ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. «Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում կա նաև ինքնորոշման իրավունքը՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է հոգեհանգստյան արարողությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:
Այսօր առավոտից բոլոր հայերը մի ճանապարհ ունեն՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու անկախ նրանից՝ արև է, թե անձրև, ցուրտ է, թե տաք, այսօր բոլոր հայերը եթե ոչ ոտքով, մտքով ու սրտով անցնում են նույն ճանապարհը՝ դեպի Ծիծեռնակաբերդ։
7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ տարի անց ինչ է փոխվել մարդկանց կյանքում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին:
Երևանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ այսօր «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում է արել` «նոր Հայաստանում հին վարքագիծ բովանդակությամբ, որը բուռն քննարկվեց ավագանու անդամների կողմից:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...